Դասընթացներ

 

Էմինենս գեղեցկության ստուդիայում անցկացվում են գեղեցկությանն ու ոճին վերաբերվող բոլոր դասընթացները:

 

hguu

Վարսահարդարման դասընթացի ընթացքում ձեռք եք բերում գիտելիքներ՝ ինչպես ընդունել հաճախորդին, ինչպես խնամել մազերը, կտրվածքների դասկան և նորաոճ տեսակներ, վարսահարդարման տարբեր եղանակներ, ամենօրյա, երեկոյան, տոնական, հարսանեկան սանրվածքներ, կոլորիստիկա, գունաբացում, գունաթափում, շերտաներկում, օմբրե, շատուշ, տոնավորում, մազերի արհեստական գանգրեցում, արհեստական ուղղում, մանկական, տղամարդու կտրվածքներ, մազերի դաջվածք:

Բոլոր դասընթացներն անցկացվում են գործնականում:

 

 

 

 

Black-Ligth-New-Nail-Art-Designs-Trends-2013Մատնահարդարման ուսուցման ընթացքում, ուսուցանվում է սանիտարահիգիենիկ նորմեր, գործիքների ախտահանում, մանիկյուր, պեդիկյուր, ակրիլով և գելով լիցքերի եղանակները, վերալիցք, նեյլ-արտ, եղունգների դիզայն, ակվարիում, 3D շարժական, չինական նկարչություն, սպա մանիկյուր, սպա պեդիկյուր, ձեռքերի և որտքերի մերսում, պարաֆինաթերապիա, բուժիչ նյութեր:

Բոլոր դասընթացները պրակտիկ են:

 

 

makiyazh_03_page_015749Կոսմետոլոգիա և դիմահարդարում դասընթացը վերաբերվում է դեմքի մաշկի խնամքի, մաքրման, բուժման և դեկորատիվ կոսմետիկայի միջոցով շտկմանը, ընդգծելով գեղեցիկը և թաքցնելով թերությունները: Դասընթացի ընթացքում ուսուցանվում է տարբեր մաշկերի տեսակների խնամքը, բուժումը, հոնքերի ձևավորում, դիմակների պատրաստում, պիլինգ, մաշկի մաքրում, դեմքի մերսում, հակակնճռային, հակաբորբոքային խնամքների տեսակներ, կոագուլյացիա, ասեղային էպիլյացիա, լազերային էպիլյացիա, բիոէպիլյացիա,միկրոդերմաբրազիա:

Ամենօրյա, երեկոյան, հարսանեկան դիմահարդարում, սմոքի այս, արաբական դիմահարդարում, հոնքերի մշակում, գույների համակցում, թերությունների, պիգմենտների և հետքերի ծածկում տարբեր կորրեկտորներով:

Բոլոր դասընթացները պրակտիկ են:

 

 

tumblr_kuz00auUOl1qzhzruo1_500-427x500Մարմնի և դեմքի դաջվածք: Կարելի է համարել, որ այս բավականին հին պատմություն ունեցող մասնագիտությունն արդեն համարվում է արդի ու կարևոր: Այս մասնագետներին դիմում են տարբեր տարիքային խմբերի պատկանող անձիք՝ ոմանք գեղեցիկ նախշ ունենալու նպատակով, ոմանք իմաստավոր, նույնիսկ ամբողջ կյանքի պատմությունը սիմվոլների միջոցով իրենց վրա կրելու նպատակով:

 

 

 

 

 

makiyazh-s-krasnoj-pomadoj-2Իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները դաջվածքի միջոցով շտկում են հոնքերի թերությունները, ընդգծում շուրթերի ու աչքերի եզրագծերը, սա նաև բավականին կրճատում է ամենօրյա դիմահարդարման ժամանակը և փոխում դիմագծերը: Սա կոչվում է պերմանենտ դիմահարդարում, այսինքն՝ մնայուն:

Ուսուսուցման ընթացքում ուսուցանվում է նկարչություն, սանիտարահիգիենիկ կանոններ, դաջվածք, պրոֆեսիոնալ մեքենայով աշխատելու եղանակները, հատուկ կաշվի վրա փորձարկումները և իրական մարմնի վրա աշխատանքը: Ինչպես նաև ուսուցանվում է կոլորիստիկա, ժամանակավոր դաջվածք, մեհնդի, և այս ամենը պրակտիկ:

 

 

 

mt01Մերսումը հայտնի է հնուց որպես բուժման միջոց:Այն սկսել է կիրառվել մ.թ.ա երրորդ հազարամյակից: Մեզ մոտ կարող եք տիրապետել այդ հետաքրքիր մասնագիտության գաղտնիքներին: Ուսուցանվում է հետևյալ մերսման տեսակները` դասական մերսում, բուժական մերսում, սպորտային մերսում, վերականգնողական մերսում, հակացելյուլիտային մերսում, մեղրով մերսում, եթերայուղերով մերսում, մանկական մերսում, ինչպես նաև առանձին հատվածների մերսում` գլխի, դեմքի, պարանոցի, մեջքի, ձեռքերի, ոտքերի:

Մեր հմուտ մասնագետի շնորհիվ դուք կկարողանաք տիրապետել այս մասնագիտության գաղտնիքներին կարճ ժամանակահատվածում: Դասերը տեղի են ունենում պրակտիկ:

Поделиться в соц. сетях

Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki
Powered by WordPress | Designed by: Download Premium WordPress Themes | Thanks to wordpress 4 themes, All Premium Themes and Best Free WordPress Themes